Հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Մենք կանք» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր Արցախի մշակույթին։ Այս միջոցառումը կազմակերպվել էր «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի եւ «Մունք» տեխնոդպրոցի համատեղ ջանքերով։
Հանդիսատեսին տրվեց բացառիկ հնարավորություն՝ նույն օրը, նույն բեմում, տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին եւ հայաստանյան բազմաթիվ հայտնի արտիստների։ Համալիրի տարածքում տեղադրված էր նաեւ Արցախը ներկայացնող ցուցահանդես։
Սակայն, ինչպես հայտնի դարձավ, միջոցառումը կազմակերպվելու ընթացքում իշխանությունները դիմել են ճնշման։ Ըստ աղբյուրների՝ ԱԱԾ-ի աշխատակիցները սուրհանդակներ են ուղարկել կազմակերպիչների մոտ՝ փորձելով համոզել նրանց չանցկացնել միջոցառումը։ Երբ ստացել են մերժում, նրանց զգուշացրել են, որ միջոցառումը կարող է հանկարծակիորեն վերածվել քաղաքական ակցիայի եւ առաջացնել մեծ հնչեղություն, ինչը կարող է բացասաբար ազդել հարաբերությունների վրա Ադրբեջանի հետ՝ հատկապես Ալիեւի ռեժիմի զայրույթը շարժելով։