«Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը հայտնել է, որ «Բուրևեստնիկ» հրթիռի և «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու համակարգի ստեղծումը հիմնված է խորհրդային գիտնականների կողմից դեռևս 1940-ականների վերջում սկսված հետազոտությունների վրա։
Ըստ նրա՝ այդ աշխատանքների հիմքում ընկած է 1955 թվականին հաստատված զեկույցը, որը վերաբերում էր հեռահար գերձայնային «օդային-ռեակտիվ միջուկային շարժիչով» թռչող սարքի ստեղծման հնարավորությանը։ Այդ զեկույցը հաստատվել էր խորհրդային ատոմային ծրագրի գիտական ղեկավար Իգոր Կուրչատովի, նրա գործընկեր Անատոլի Ալեքսանդրովի և տեսական ֆիզիկոս Մստիսլավ Կելդիշի կողմից։
«Այսօր մենք ունենք «Բուրևեստնիկ» և «Պոսեյդոն» միայն այն պատճառով, որ մոտ 80 տարի առաջ այդ ուղղությամբ աշխատանքներ էինք իրականացնում»,— ընդգծել է Կովալչուկը՝ նշելով, որ միջուկային ուժային կայանքների հետազոտությունները կատարվել են ԽՍՀՄ ԳԱ չափիչ սարքերի լաբորատորիայում, որը ներկայում հայտնի է որպես «Կուրչատովի ինստիտուտ»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ «Բուրևեստնիկ»-ում կիրառված տեխնոլոգիաները արդեն օգտագործվում են նաև տիեզերական ծրագրերում։