Գյումրիում լրագրողների հետ զրույցի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հիմնական պատճառը կոռուպցիան է։
«Որովհետև երբ շենք կառուցելիս ցեմենտը գողանում ես, մետաղը գողանում ես, դրա պատասխանը տալիս է ժողովուրդը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդպիսի ճակատագրական սխալներից խուսափելու միակ ճանապարհը կոռուպցիայի դեմ պայքարն է։
Պապոյանը նաև ընդգծեց, որ կոռումպացված համակարգերի արդյունքը 88 թվականի դեկտեմբերի 7-ի Գյումրին է, և այդ պատճառով ցանկացած պետություն, որը չի ցանկանում նման փորձանքներ կրել, պետք է ցանկացած պարագայում մերժի և կործանի կոռուպցիան։