Թուրքիան և Հայաստանը դյուրացնում են դիվանագիտական անձնագրերով մուտքի գործընթացը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կատարվել է կարևոր քայլ՝ դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերով մուտքի գործընթացը դյուրացնելու մասին։

Համաձայն հրապարակված հայտարարության՝ 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների այդ տեսակի անձնագրեր ունեցող քաղաքացիները կկարողանան անվճար ստանալ էլեկտրոնային վիզա (e-visa)։ Այս նորարարությունը նպատակ ունի խթանելու երկու երկրների քաղաքացիների միջև ավելի ազատ և հեշտ փոխադարձ կապը։

Այս քայլը, ինչպես նշվում է, հաստատում է երկու երկրների կողմից առանց նախապայմանների և լիակատար կարգավորման նպատակով հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու հանձնառությունը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում կիսել է Թուրքիայի արտգործնախարարության հրապարակումը՝ գրելով․ «Նոր քայլ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Թող հաջողությամբ իրագործվի»։