Իգդիրի նահանգապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ այսօր Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշոլարը անձամբ այցելել է Ալիջանի սահմանային անցակետ՝ ծանոթանալու ընթացիկ վերակառուցման և արդիականացման աշխատանքների հետ։
Նահանգապետ Թաշոլարը նշել է, որ աշխատանքները, ինչպես նախապես պլանավորվել էր, ընթանում են արագընթաց ռեժիմով։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ավարտել բոլոր աշխատանքները և բացել անցակետը կարճ ժամկետում։