Հայաստանի զինված ուժերի ատեստավորման հանձնաժողովներին ուղղված ներքին հրահանգի համաձայն՝ ընտրություններին նախորդող շրջանում զինծառայողների ատեստավորման գործընթացում նկատվում է նպաստավոր փոփոխություն։
Հրահանգը նախատեսում է, որ ատեստավորման ընթացքում հնարավորինս բարձր գնահատվի զինծառայողների կատարած աշխատանքը։ Այս քայլի հիմնական նպատակն է ապահովել, որ ավելի մեծ թվով զինվորականներ կարողանան ստանալ բարձրագույն գնահատականներ։
Այս բարձր գնահատականները, իր հերթին, կհանգեցնեն զինծառայողների աշխատավարձերի բարձրացման։
Հրահանգի մասին տեղեկանալով՝ շատ զինծառայողներ, ովքեր նախկինում տարբեր պատճառներով, այդ թվում՝ քննություններից անհաջող անցնելու պատճառով, չէին մասնակցել ատեստավորման գործընթացին, այժմ դիմել են՝ օգտվելու ընտրություններին նախորդող շրջանում ստեղծված նպաստավոր պայմաններից։