Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աչքալուսանք է տվել թոշակառուներին․ 9 հզր դրամ հետվերադարձի գումար է ստացել։

Իմ անձնական օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե որքան հեշտ է օգտվել Հայաստանում գործող նոր ֆինանսական նախաձեռնությունից։ Հունվար ամսին ես ստացել եմ 2% հետվերադարձի գումար՝ Arca քարտով կատարած գնումների արդյունքում։ Այս գումարը կազմում է 9 հազար դրամ։

Այս փաստը ցույց է տալիս, որ նախաձեռնությունը աշխատում է, և ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին՝ օգտվելու այս հնարավորությունից՝ Arca քարտով իրենց առօրյա գնումներ կատարելու միջոցով։