Սիրելի գործընկերներ,
2025 թվականը Երևանի քաղաքապետարանի համար եղել է արդյունքներով լի տարի։ Մենք միասին գրանցել ենք բացառիկ ձեռքբերումներ շինարարության, բարեկարգման, քաղաքաշինության, թվայնացման, առողջապահության, հանրակրթության և այլ կարևոր ոլորտներում։
Այս ամենը հնարավոր է դարձել ձեր ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության և մասնագիտական մոտեցման շնորհիվ։ Երևանցիները տեսնում և զգում են քաղաքում գրանցված փոփոխությունները, որոնց ետևում կանգնած եք դուք։ Ձեր ներդրումը եղել է կարևոր ոչ միայն առանձին ծրագրերի, այլև ամբողջ քաղաքային համակարգի արդյունավետ աշխատանքի համար։
Առջևում նոր փուլ է։ 2026 թվականին մեզ սպասում են ավելի մեծ աշխատանքներ, ավելի բարձր նշաձողեր և ավելի հավակնոտ նպատակներ։ Վստահ եմ, որ նույն թիմային աշխատանքով և նույն պատասխանատվությամբ մենք կգրանցենք էլ ավելի մեծ ձեռքբերումներ՝ ի նպաստ Երևանի և երևանցիների։