Հայաստանի ներքին քաղաքական դաշտում Եվրամիության ներգրավման հարցը վերջին շաբաթներին դարձել է քննարկման կենտրոնական թեմա։ Բոլոր հիմնական ոչ իշխանական քաղաքական ուժերը և փորձագիտական շրջանակները միաձայն նշում են, որ ԵՄ-ն ակնհայտորեն փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, հատկապես՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս գնահատականը ոչ միայն արդարացված է, այլև հիմնավորված փաստերով։
Իրականությունը բացահայտեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը, ով հայտարարեց, որ «Հայաստանը խնդրել է Եվրամիության օգնություն՝ արտաքին միջամտությունը կանխելու համար»։ Այս պնդումը, որը հիմնավորված չէ ոչ մի փաստական տվյալով, պնդում է, թե Ռուսաստանը իբրև Հայաստանի ռազմավարական դաշնակցի դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում, որը ներառում է ապատեղեկատվության և ապակողմնորոշման միջոցներ։
Սակայն, ինչպես նշվում է, նման պնդումը քննադատության չի դիմանում և հորինվածի տպավորություն է թողնում։ Այս մտացածին վարկածի հիմնական նպատակը Եվրամիության ռեալ արտաքին միջամտությունը արդարացնելն է։ Իրականում, ԵՄ-ն, Կալլասը կամ Ֆոն դեր Լայենը, իբրև սեփական նախաձեռնությամբ, ոչ թե «Հայաստանի խնդրանքով» են ցանկանում ճնշում գործադրել ընտրողների վրա։
Ավելի ճիշտ է ասել, որ Փաշինյանի կառավարությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Եվրամիությանը դիմել են խնդրանքով, որը նպատակ ունի իրենց իշխանությունը վերարտադրելու հարցում օգնություն ստանալ։ Փաշինյանի իշխանության խնդրանքը հատկանշական է նրանով, որ նրանք ակնկալում են ԵՄ-ից 15+5 միլիոն եվրո՝ «ապատեղեկատվության դեմ պայքարի» և նմանատիպ նպատակների համար։
Այս իրադրությունը հիշեցնում է Փանջունու նամակները, որոնք հաճախ ավարտվում էին պարզ ուղիղ խնդրանքով՝ «Մի քիչ փող ղրկեցեք ինձ»։ Սակայն այստեղ ոչ միայն գումարի հարցն է։ Շատ ավելի հետաքրքիր է այն փաստը, որ Փաշինյանի իշխանությունը խնդրում է «արտաքին միջամտություն կանխելու համար»… արտաքին միջամտություն իրականացնել։
Ավելի մանրամասն ասած, նույն Փաշինյանը, որի կուսակցության քարոզչախումբը միանգամից աղմուկ է բարձրացնում, երբ ընդդիմադիր ուժերը կամ ռեպրեսիաների ենթարկվող գործիչները դիմում են միջազգային իրավապաշտպան կառույցների, կամ թեկուզ իրավապաշտպան են ներգրավում, վազել են Եվրամիության դռները, փող են մուրում, լացուկոծ են դրել, թե՝ «ամա՜ն, եկե՜ք, հասե՜ք, թե չէ մեզ թողնե՜ք»։ Այսպիսով, իշխանությունը, որը միշտ պնդում էր իր «ինքնիշխանության» մասին, հիմա այն ինքնիշխանությունը պահանջում է ԵՄ-ի միջոցով։