Գիշերը վարչապետի օդանավը վայրէջք չի կատարել Մոսկվայում՝ օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով

Գիշերվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանում՝ ռուսական օդային տարածքի ժամանակավոր փակման հետևանքով։

Ինչպես հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, օդանավը ստիպված է եղել փոխել ուղղությունը և ուղևորվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ այն ապահով վայրէջք է կատարել «Պուլկովո» օդանավակայանում։

Առավոտյան վարչապետը շարունակել է իր աշխատանքային այցը և մեկնել Մոսկվա։ Նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին։