Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է գերիների հարցին՝ նշելով, որ այդ թեմայով աշխատանքները շարունակվում են անընդհատ, թեև դրանք հանրությանը հստակ երևում չեն։
«Մենք հաճախ խոսում ենք գերիների և անհետ կորածների մասին, և այդ թեմայով մենք ավելի շատ ենք խոսում, քան ցանկացած այլ հարցով։ Այս գործընթացը կավարտվի այն պահին, երբ մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն։ Մեր համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան։ Դա ժամանակի հարց է, և ես դրանում վստահ եմ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ չորս գերիների վերադարձը հենց այդ անընդհատ իրականացվող գործընթացի արդյունքն է։