ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն։

Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահի միջև հանդիպում։ Հանդիպումից հետո երկու պաշտոնատար անձինք հանդես կգան հայտարարություններով։

Այս այցի ընթացքում Հայաստան կժամանի նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։