ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Փաշինյանին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում ելույթ ունենալիս, բարձր գնահատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործընկերությունը։

«Մենք շատ երախտապարտ ենք բոլորիդ՝ ձեր գործընկերության համար։ Խոսում եմ հատկապես Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասին, որոնց հետ ես անցած շաբաթ ունեցել եմ հանդիպում։ Շնորհակալություն եմ բոլորիդ, որ ցույց տվեցիք, թե ինչի կարող է հասնել իրական առաջնորդությունը։ Երբ դուք մի կողմ եք դնում զենքերը, սպանություններն ու ավերածությունները և ներդրում եք կատարում ձեր ժողովրդի և բարգավաճման մեջ, դա կարող է բերել մեծ նվաճումներ։ Այնպես որ, շնորհակալություն երկուսիդ էլ արածի համար»,- ասել է Վենսը։