Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իր տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ միասին, երկօրյա պաշտոնական այցի շրջանակում ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Առավոտյան ժամերին Ջեյ Դի Վենսը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել է առանձնազրույց։ Այն ավարտվելուց հետո երկու երկրների պատվիրակություններն այժմ շարունակում են քննարկումները ընդլայնված կազմերով։