ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել են։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը՝ նշելով, որ զրուցումը ունեցել է դրական ընթացք։
ԱՄՆ նախագահը նախապես հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կզանգահարի իր ռուսական գործընկերին։
«Նախագահ Թրամփը դրական զրույց է ունեցել նախագահ Պուտինի հետ՝ Ուկրաինայի հարցի շուրջ», – նշել է Քերոլին Լևիթը։