ԱՄՆ-ը ձգտում է վերահսկողություն հաստատել համաշխարհային տնտեսության և էներգետիկ ուղիների նկատմամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերահսկողություն հաստատել համաշխարհային տնտեսության և առաջատար երկրների էներգետիկ ապահովման հիմնական ուղիների նկատմամբ։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է իր ազդեցությունը տարածել տարբեր մայրցամաքներում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ այդ թվում Եվրոպայում գործող գազատար համակարգերի միջոցով։

Լավրովը նշել է, որ եվրոպական տարածաշրջանում ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են մի քանի կարևոր էներգետիկ ուղղություններ՝ նախկինում պայթեցված «Հյուսիսային հոսք» գազատարները, Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը և «Թուրքական հոսք» նախագիծը։ Նրա գնահատմամբ՝ այս քայլերը միտված են գլոբալ էներգետիկ շուկայի վրա ազդեցության ուժեղացմանը։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է պահպանել իր գերիշխանությունը համաշխարհային տնտեսությունում՝ կիրառելով մաքսատուրքեր և պատժամիջոցներ, որոնք, նրա կարծիքով, չեն համապատասխանում արդար մրցակցության սկզբունքներին։ Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունները Ռուսաստանի հետ հնարավոր ներդրումային համագործակցության մասին հակասում են իրական քաղաքականությանը, քանի որ Վաշինգտոնը շարունակում է սահմանափակումներ կիրառել Մոսկվայի նկատմամբ։