Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X սոցիալական ցանցում գրառում է արել՝ ողջունելով Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակումը, որոնք տարիներ շարունակ գերությունում էին։
«Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանում տարիներ շարունակ գերությունից հետո», – գրել է Փալոնը։
Կոնգրեսականը նաև հավելել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած գերիների ազատ արձակումն ապահովելու համար։ «Ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք ազատ չարձակվեն», – նշել է նա։