Ազգային ժողովը չընտրեց Վահե Մկրտչյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Այսօր Ազգային ժողովում կայացել է քվեարկություն, որի արդյունքում պատգամավորները չընտրեցին Վահե Մկրտչյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։

Քվեարկության արդյունքները հետևյալն էին․ 0 պատգամավոր կողմ է քվեացել, իսկ 1-ը՝ դեմ։

Հիշեցնենք, որ Վահե Մկրտչյանի թեկնածությունը առաջադրվել էր մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար։