Ուկրաինայի նախագահը պայմաններ է առաջադրել ռազմական դրության վերացման համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում ռազմական դրությունը չի վերացվի այն պահին, երբ չի ստանա անվտանգության հստակ երաշխիքներ։

Ըստ նախագահի՝ ռազմական դրության ավարտը հնարավոր կլինի այն դեպքում, երբ անվտանգության երաշխիքները կներառեն միջազգային մոնիթորինգ և Ուկրաինայում գործընկեր երկրների ներկայություն։ Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե ձևական, այլ գործնական մեխանիզմների մասին է, որոնք պետք է ապահովեն երկրի անվտանգությունը։

Զելենսկին նաև նշել է, որ «ցանկացողների կոալիցիայի» կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքները պետք է ստանան այդ երկրների խորհրդարանների աջակցությունը։ Որպես նման երաշխիքներից մեկը՝ նա նշել է Ուկրաինայի տարածքում միջազգային զորքերի հնարավոր ներկայությունը։