Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորների թվում կա նաև երեխա։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ըստ նրա՝ երեխային տեղափոխում են հիվանդանոց, իսկ մյուս տուժածներին օգնություն է ցուցաբերվում տեղում։
Նախնական տվյալներով՝ տղամարդը, որը բացել է կրակը և բարիկադավորվել սուպերմարկետում, մոտ 60 տարեկան է։
Միջադեպի հետևանքով կան զոհեր, իսկ հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են։
Հատուկ գործողությունը՝ կասկածյալին վնասազերծելու համար, շարունակվում է։