«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության շրջանակում

Իմ ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Սա իմ որոշումն է, որը կայացվել է այն համոզմամբ, որ պետք չէ ծանրաբեռնել քաղաքական դաշտը առանձին, առանձին կուսակցությունների մասնակցություններով։ Ես չեմ ցանկանում դառնալ վարչապետի թեկնածու։

Սակայն մեր մասնակցությունը կլինի այլ ձևաչափով։ «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա մեկ այլ քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, որը ղեկավարում է Սամվել Կարապետյանը։

Մեր կուսակցության անդամների անունները, այդ թվում՝ իմ անունը, հնարավոր է, չի հայտնվի ընտրական ցուցակներում։ Մենք նախատեսում ենք ավելի լայն համատեղություն։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դառնում է այլ քաղաքական ուժերի համար առաջին ֆավորիտ, սակայն նրանց ներկայացուցիչների ցուցակում հայտնվելը պարտադիր չէ։