Ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը։
Նախագահը հանդիպել է զորամասի անձնակազմի հետ և շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ բարեխիղճ և օրինակելի ծառայության համար։
Այս առիթով նախագահը շնորհավորել է զինծառայողներին և հրամանատարական կազմի ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ՝ նրանց խրախուսական նվերներ հանձնելով։